Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել խնայողության խիստ միջոցներին

Հունաստանի խորհրդարանի շենքը Աթենքում, արխիվ

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել խնայողության խիստ միջոցների ընդունմանը, ինչը պահանջում են միջազգային վարկատուները։

Հարկերի բարձրացում և կենսաթոշակների նվազեցում նախատեսող որոշման ընդունման համար անհրաժեշտ էին 300 պատգամավորներից 151-ի ձայները, կողմ են քվեարկել 153-ը։