Ուզբեկստանում ելակի պաղպաղակից մոտ 200 մարդ է հոսպիտալացվել

Ուզբեկստանի Անդիջան քաղաքում տեղական արտադրության ելակի պաղպաղակից մոտ 200 մարդ է հոսպիտալացվել։

Միայն երեկ Շահրիհոն մարզի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք է ընդունվել 182 բնակիչ։ Բժշկի դիմած ընդհանուր քաղաքացիների թիվը հասնում է 300-ի։

Մարզային իշխանություններն ու բժշկական անձնակազմը տեղում աշխատում են արտակարգ ռեժիմով։ Մարզում է նաև երկրի առողջապահության նախարարը։