Ադրբեջանական ԶՈւ-ն երեք հրթիռային հարված է հասցրել․ ՊՆ խոսնակ

Your browser doesn’t support HTML5

Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված են հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասվել է երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ է, մյուսը՝ ոչ մարտական: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: