Խաթամին իրանցիներին կոչ է անում մայիսի 19-ի ընտրություններում քվեարկել Ռոհանիի օգտին

Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամի, արխիվ

Իրանի նախկին նախագահ, բարեփոխական Մոհամադ Խաթամին ուղերձով դիմել է երկրի բնակիչներին` կոչ անելով առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկել գործող նախագահ Հասան Ռոհանիի օգտին:

«Չնայած բոլոր սահմանափակումներին ու խնդիրներին` Ռոհանիի կառավարությունը լուրջ հաջողությունների է հասել», - հայտարարել է Խաթամին:

Նախագահական ընտրությունները Իրանում կայանալու են մայիսի 19-ին: