Վեհափառը մեկնել է Մոսկվա, որտեղ կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում Պատարագի ժամանակ, արխիվ

Օրհնությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և հրավերով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, թեմի հիմնադրման 300-ամյակի առիթով Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը մայիսի 16-18-ը կգումարվի Մոսկվայում:

Այս առիթով այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: