Թուրքիայում խոշոր ավտովթարի հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել

Շտապօգնության մեքենա Թուրքիայում, արխիվ

Այսօր Թուրքիայում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվածների թիվը աճել է՝ հասնելով 23-ի, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Վիրավորածներից 8-ի վիճակը ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել Մուղլա նահանգում: Իզմիրից Մարմարիս ներքին տուրիզմի երթուղով զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը ոլորապտույտ ճանապարհին կորցրել է կառավարումը:

Ավտոբուսում արտասահմանցիներ չեն եղել, հայտնել են տեղի պաշտոնյաները:

Չինաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: