Կոսովոյում ճանաչված լրագրողուհու են ծեծել

Կոսովոյի խորհրդարանի շենքը մայրաքաղաք Պրիշտինայում, արխիվ

Կոսովոյում այսօր ծեծի է ենթարկվել ճանաչված լրագրողուհի, Zeri թերթի խմբագիր Արբանա Խհարան: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել Պրիշտինայում՝ Խհարայի տան մոտ:

Այս շաբաթվա սկզբին Արբանա Խհարան միացել էր Կոսովոյի դեմոկրատական կուսակցությանը (PDK) և ենթադրաբար մտադիր էր որպես այդ կուսակցության թեկնածու մասնակցել հունիսի 11-ի խորհրդարանական ընտրություններին: