ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել ԱՄԷ-ին 160 հրթիռային համակարգ վաճառելու գործարքին

ԱՄՆ պետքարտուղարության շենքը Վաշինգտոնում

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրություններին 160 հրթիռային համակարգ վաճառելու գործարքին։

«Այն կարժենա 2 միլիարդ դոլար։ Գործարքը օգուտ կբերի ԱՄՆ արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը, քանի որ կամրապնդի կարևոր գործընկերոջ անվտանգությունը», - նշված է Պենտագոնի հաղորդագրությունում։

Այս գործարքը կքննարկվի նաև Կոնգրեսում։