Ջրամբարից դուրս է բերվել ջրասույզ եղած երրորդ զինծառայողի դին. ԼՂ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, եռօրյա որոնողական աշխատանքներից հետո այսօր ժամը 12.50-ին Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերվել և դուրս է բերվել մայիսի 8-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ջրասույզ եղած երրորդ զինծառայողի՝ Ռուբեն Մնացականյանի դին:

Նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ըստ նախնական տվյալների, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը և Ռուբեն Մնացականյանը։ Որոնողական աշխատանքների արդյունքում Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները հայտնաբերվել էին: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում էին։