3․5 տարվա պայմանական ազատազրկում ռուս բլոգերին՝ եկեղեցում Pokemon Go խաղալու համար

Ռուսաստան - Բլոգեր Ռուսլան Սոկոլովսկին դատարանում, Եկատերինբուրգ, 11-ը մայիսի, 2017թ․

Ռուսաստանցի 22-ամյա բլոգեր Ռուսլան Սոկոլովսկին, ով եկեղեցում Pokemon Go է խաղացել և տեսագրությունը տեղադրել Youtube-ում, մեղադրվել է հավատացյալներին վիրավորելու մեջ և Եկատերինբուրգի դատարանի վճռով դատապարտվել 3.5 տարվա պայմանական ազատազրկման: