«Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի շինարարությունը մեկնարկել է

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլեր

«Գազպրոմը» կիրակի երեկոյան հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարության ստորաջրյա հատվածի մեկնարկի մասին:

Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի պնդմամբ, «Թուրքական հոսքի» շինարարությունն ընթանում է ըստ նախանշված ծրագրի:

«2019-ի տարեվերջին արդեն թուրք և եվրոպացի սպառողները ռուսական գազի մատակարարման նոր, հուսալի երթուղի կունենան», - հայտարարել է Միլերը: