Սիրիայում ռուսաստանցի փոխգնդապետ է սպանվել

Սիրիա-Իդլիբ, ապրիլ, 2017թ,

Սիրիայում սպանվել է ռուսաստանցի ռազմական խորհրդատու Ալեքսեյ Բուչելնիկովը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, փոխգնդապետը սպանվել է զինյալների դիպուկահարի՝ սիրիական կառավարական ուժերի վրա արձակած կրակոցից։

Բուչելնիկովին հետմահու պետական մրցանակ է շնորհվել։

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Սիրիայում պատերազմի մեկնարկից մինչև 2015-ի սեպտեմբերը մոտ 30 ռուսաստանցի զինծառայող է զոհվել։