Քաբուլում ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական մեքենաների շարասյան վրա հարձակումից 4 մարդ է մահացել

Պայթյուն Քաբուլում, 3-ը մայիսի, 2017թ,

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական զրահապատ մեքենաների շարասյան վրա:

Հարձակման հետևանքով առնվազն 4 մարդ է մահացել, 22-ը՝ վիրավորվել։

Առայժմ չի հաղորդվում՝ արդյո՞ք տուժածները ՆԱՏՕ-ի առաքելության անդամներ են: