Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը հրաժարական կտա

Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկա, արխիվ

«Ասոշիեյթիդ Փրես»-ը, վկայակոչելով Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկային, հայտարարել է, որ Չեխիայի կառավարությունը հրաժարական կտա։

Նա հստակեցրել է, որ այս շաբաթ հանդիպելու է նախագահ Միլոշ Զեմանի հետ՝ կառավարության հրաժարականը հաստատելու համար։

Սոբոտկան նաև հայտարարել է, թե կասկածներ ունի, որ ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշը խուսափում է հարկային պարտավորություններից։

Ավելի վաղ չեխ վարչապետը քննադատել էր երկրի ֆինանսների նախարարին՝ էժանագին բառապաշար օգտագործելու համար։