Սոչիում մեկնարկել է Պուտին-Մերկել հանդիպումը

Սոչի, 2-ը մայիսի, 2017թ.

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։

Ըստ «Ինտերֆաքս»-ի, մինչև հանդիպման պաշտոնական մեկնարկը Պուտինը Մերկելին առաջարկել է քննարկել Ուկրաինայի և Սիրիայի հարցը։

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլերին հնարավորություն գտնելու և Ռուսաստան ժամանելու, ինչպես նաև Համբուրգում նախատեսված Մեծ քսանյակի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին ծանուցելու համար։

Մերկելն, իր հերթին Պուտինին առաջարկել է քննարկել նաև իրավիճակը Լիբիայում։ «Մենք, իհարկե, կանդրադառնանք երկկողմ հարաբերություններին։ Ես սիրով սպասում եմ մեր հանդիպմանը», - հանդիպումից առաջ ասել է Մերկելը։