Ֆրանսիայում բողոքի ցույցեր միաժամանակ թե՛ Մակրոնի և թե՛ Լը Պենի դեմ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Մարին Լը Պեն և Էմանյուել Մակրոն

Ֆրանսիայի մի քանի քաղաքներում դեռահասները հանրահավաքներ են անցկացնում նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների՝ Մարին Լը Պենի և Էմանյուել Մակրոնի դեմ։

«Ոչ Մակրոնը, ոչ էլ Լը Պենը՝ մենք ավելիին ենք արժանի», - ասում են ցուցարարները։