Ցուցարարները ներխուժել են Մակեդոնիայի խորհրդարանի շենք

Մակեդոնիա - Ցուցարարները խորհրդարանի շենքում, Սկոպյե, 27-ը ապրիլի, 2017թ․

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք: Դրա հետևանքով տուժել է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ, վարչապետի առավել հավանական թեկնածու Զորան Զաևը։

Ցուցարարները դեմ են, որպեսզի խորհրդարանի խոսնակ ընտրվի էթնիկ ալբանացի Թալաթ Ջաֆերին։