Էմանյուել Մակրոնը կիբեր հարձակման է ենթարկվել ռուս հաքերների կողմից. Մակրոնի քարոզարշավի ղեկավար

Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանյուել Մակրոնը կիբեր հարձակման է ենթարկվել ռուս հաքերների կողմից: Այս մասին «Ասոշիեյթիդ Փրես»-ին և «Նյու Յորք Թայմզ»-ին հայտնել է նախագահի թեկնածուի քարոզարշավի ղեկավար Մանուր Մահջուբին։

«Հարձակումը լուրջ է, բայց ոչ վտանգավոր», - ասել է նա:

Ռուսական կողմը հերքում է հաքերային հարձակման մասին լուրերը: