Թիլերսոն․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը Ուկրաինային չի վերադարձրել Ղրիմի թերակղզին և չի կատարել Մինսկի համաձայնագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կիրակի օրը` Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Թիլերսոնը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է սատարել Ուկրաինայի տարածքային ամբողջականություն ու ինքնիշխանությունը: