Գոշ լճի տարածքում աշխատանքներ իրականացրած ընկերությունը կտուգանվի

Your browser doesn’t support HTML5

Բնությանը վնասող որևէ բիզնես ծրագիր չի իրականացվի, այսօր հայտարարեց բնապահպանության նախարարը Գոշ լճի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հետ հանդիպմանը։ Արծվիկ Մինասյանն ասաց՝ ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ շինարարական տեխնիկան լճի տարածքում աշխատել է առանց փորձաքննության եզրակացության։