Դատախազության աշխատանքային խումբը, «թեժ գիծը» կգործեն նաև Երևանի ավագանու ընտրություններին

Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազությունում ընտրական իրավախախտումների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը նաև Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումներին և Գլխավոր դատախազության «թեժ գծով» ստացված ահազանգերին համապատասխան ընթացք տալու նպատակով: Այդ մասին ասված է դատախազության հաղորդագրությունում:

«Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել 010 511-603 հեռախոսահամարով՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ ժամը 9:00-18:00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա», - հայտարարում է դատախազությունը: