Ահմադինեժադին թույլ չտվեցին մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադ, արխիվ

Իրանում հաստատել են նախագահի պաշտոնում վեց թեկնածուի, որոնց թվում են ներկայիս նախագահ Հասան Ռոհանին և պահպանողականների ճամբարի առաջնորդներից Էբրահիմ Ռաիսին: Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին թույլ չեն տվել որպես թեկնածու մասնակցել ընտրություններին:

Մայիսի 19-ի ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի ապրիլի 27-ին: Հաղորդվում է, որ առաջադրվելու ցանկություն է հայտնել ավելի քան 1600 մարդ:

2005-13 թվականներին Իրանը ղեկավարած Ահմադինեժադի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշումը անսպասելի էր: Անցյալ տարի, ըստ իրանական լրատվամիջոցների, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին զգուշացրել էր Ահմադինեժադին, որ նման քայլը «երկրի շահերից չի բխում»: