Մայիսի 8-ը` ոչ աշխատանքային, մայիսի 20-ը՝ աշխատանքային օր

Մայիսի 9-ը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում, արխիվ

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ոչ աշխատանքային մայիսի 9-ին նախորդող մայիսի 8-ը ևս կլինի ոչ աշխատանքային: Փոխարենը՝ աշխատանքային կլինի մայիսի 20-ը, որը շաբաթ օր է։

Մայիսի 9-ին Հայաստանը նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը, մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը: