Աֆղանստանում գերհզոր ռումբի պայթյունից զոհվածների թվում են զինյալներ տարբեր երկրներից

Ռումբի հարվածի պահը պատկերող կադր Պենտագոնի հրապարակած տեսանյութից

Աֆղանստանում անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների զինանոցի ամենահզոր ոչ-միջուկային զենքի կիրառման արդյունքում մահացել են զինյալներ Ռուսաստանից, Պակիստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Հնդկաստանից և այլ երկրներից: Այդ մասին հայտարարել են աֆղանստանցի պաշտոնյաները:

Վերջին տվյալներով` գերհզոր ռումբի կիրառմամբ «Իսլամական պետություն» խմբավորման աֆղանական մասնաճյուղի 94 զինյալ է սպանվել, ոչնչացվել է ժայռերում իսլամիստների փորած պաշտպանական համալիրը: