Լատինական Ամերիկայի 11 երկրների արտգործնախարարներ դիմել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին խնդրանքով՝ ընտրություններ անցկացնել երկրում, որպեսզի վերջ դրվի տնտեսական ճգնաժամին:
«Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ հստակեցնել ընտրությունների թվականը, ինչը թույլ կտա լուծում գտնել լրջագույն ճգնաժամին, որում հայտնվել է երկիրը», - ասվում է հայտարարության մեջ:
Դիմումի տակ ստորագրել են Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Պարագվայի, Ուրուգվայի և Պերուի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները:
Մինչ այդ, Վենեսուելայում նախագահի և ընդդիմության միջև դիմակայությունը շարունակվում է: Մադուրոյի հակառակորդները պնդում են, որ նրա քաղաքականությունը հանգեցրել է ուժեղ տնտեսական ճգնաժամի և ժողովրդավարական ազատությունների ճնշման: Նախագահը, հակադարձելով մեղադրանքին, հայտարարել է, թե իր ընդդիմախոսները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել՝ ԱՄՆ-ի և լրատվամիջոցների օգնությամբ: