Ֆրանսուա Ֆիյոնը Սուրբ Հարության տոնը նշել է Փարիզի ղպտիական եկեղեցում

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոն, արխիվ

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը շաբաթ երեկոյան այցելել է Փարիզում գտնվող ղպտիական եկեղեցիներից մեկը` մասնակցելու Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվող պատարագին:

«Ես այստեղ եմ, քանի որ ցանկանում եմ ընդծել իմ կապն Արևելքի քրիստոնյաների հետ: Ֆրանսիան այդ մարդկանց պետք է պաշտպանի ոչ միայն այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են, այլև այն պատճառով, որ նրանց գոյությունը Մերձավոր Արևելքն ավելի բազմազան է դարձնում: Այն օրը, երբ Մերձավոր Արևելքում բազմազանություն չլինի, աշխարհն անհամեմատ ավելի փխրուն և վտանգված կդառնա», - հայտարարել է Ֆիյոնը: