Սերժ Սարգսյանը մեկնել է Բիշքեկ՝ մասնակցելու ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովներին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2016 թվականի մայիսի 31-ին Աստանայում կայացած նիստի մասնակիցները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան՝ մասնակցելու ապրիլի 14-ին Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ-պաշտոնական ձևաչափով հանդիպմանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: