Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ - Մուալեմը ապրիլի 13-15-ը այցելելու է Մոսկվա՝ բանակցելու ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:
Մարիա Զախարովան նաև ասել է, որ ապրիլի 14-ին Մոսկվայում եռակողմ բանակցություններ են վարելու Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները: