ԱՄՆ նախագահը Ջոն Սալիվանին առաջադրում է փոխպետքարտուղարի պաշտոնում

Ջոն Սալիվան, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 75-ամյա իրավաբան Ջոն Սալիվանին առաջադրում է պետքարտուղարի տեղակալի պաշտոնում: Սպիտակ տան երեկվա հաղորդագրությունում նշված է, որ նա համակարգելու է մենեջմենթի և ռեսուրսների ոլորտը:

Սալիվանը Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք առևտրի նախարարի տեղակալ էր նշանակվել: Նա աշխատել է նաև պաշտպանության նախարարությունում՝ որպես գլխավոր խորհրդական: