Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի զոհերի թիվը հասավ 15-ի

Ռուսաստան - Սանկտ Պետերբուրգի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում մետրոպոլիտենում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին, 3-ը ապրիլի, 2017թ․

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում պայթյունի զոհերի թիվը ավելացավ ևս մեկով՝ քաղաքային իշխանությունները այսօր հայտնել են, որ հիվանդանոցում մահացել է վիրավորներից մեկը:

Ապրիլի 3-ի ահաբեկչական հարձակման արդյունքում, վերջին տվյալներով, 15 մարդ է զոհվել, 100-ից ավելի մարդ տուժող է ճանաչվել, որոնցից 51-ը, այդ թվում՝ մեկ երեխա, դեռ գտնվում են հիվանդանոցներում: