Ամերիկյան United Airlines ավիաընկերության ղեկավարը ներողություն է խնդրել, իր խոսքերով, «սարսափելի միջադեպի» կապակցությամբ, երբ ուղևորներից մեկին բռնի ուժով դուրս են հանել ինքնաթիռից:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 10-ին: Երբ պարզվել է, որ տվյալ չվերթի համար սահմանվածից շատ տոմս է վաճառվել, ավիաընկերությունը խնդրել է չորս կամավորների լքել օդանավը և թռչել մեկ այլ չվերթով: