Կրակոցներ Լոս Անջելեսի տարրական դպրոցում. երեք մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել

Ատրճանակ՝ փամփուշտներով, արխիվ

Լոս Անջելեսի տարրական դպրոցներից մեկում զինված տղամարդը կրակ է բացել՝ սպանելով ուսուցչուհուն՝ իր կնոջը: Սպանվել է նաև 8 տարեկան մի երեխա, ևս մեկ երեխա վնասվածքներ է ստացել: Այս ամենից հետո տղամարդն ինքնասպան է եղել:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սա ամերիկյան դպրոցներում զենքի կիրառման արդեն 12-րդ դեպքն է միայն այս տարվա ընթացքում: 2013 թվականից ի վեր 220 դպրոցում հրաձգություն է եղել, և միայն 2013-2015 թվականներին 59 մարդ է զոհվել դրա հետևանքով: