Լուրեր ՕՐՕ դաշինքը ևս չի մասնակցի մայրաքաղաքի ավագանու ընտրություններին Ապրիլ 08, 2017 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրասենյակից հաղորդում են, որ չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Այսօր ավելի վաղ մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին են հայտարարել նաև ՀՎԿ-ն և ՀՅԴ-ն: