Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան զոհեր

Ստոկհոլմի կենտրոնում բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, հաղորդում է շվեդական ոստիկանությունը:

Շվեդիայի հանրային ռադիոն հաղորդում է երեք զոհի մասին. դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

Ոստիկանությունը հայտարարել է, որ իրենց հասած չստուգված լուրերի համաձայն, դեպքի վայրում նաև կրակոցներ են հնչել: Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ իրավապահները տեղի ունեցածը դիտարկում են որպես հավանական ահաբեկչական հարձակում, թեև այս հարցում հստակություն չկա: