Զարուհի Փոստանջյանը դիտարկում է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցը

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիտարկում է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության ղեկավար Փոստանջյանը։

Նա չի բացառում, որ կուսակցությունը կմասնակցի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: