Պուտինը պաշտոնանկ է արել Ուդմուրտիայի ղեկավարին

Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Սոլովյովին, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Սոլովյովը այսօր ավելի վաղ ձերբակալվել է Իժևսկում և տեղափոխվել Մոսկվա:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն գործ է հարուցել Ուդմուրտիայի ղեկավարի դեմ ՝ «խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով»: Քննության տվյալներով, 2014-2016 թվականներին Սոլովյովը ստացել է 139 միլիոն ռուբլի մի կազմակերպությունից, որը Կամա և Բույ գետերի վրա կամուրջներ էր կառուցում: Գումարի դիմաց Ուդմուրտիայի ղեկավարը այդ աշխատանքի համար վճարել է դաշնային և շրջանային բյուջեից:

Սոլովյովը Ուդմուրտիան ղեկավարում է 2014 թվականից: