ԵԱՀԿ առաքելությունը վաղը Հադրութի շրջանի ուղղությամբ շփման գծի դիտարկում կանցկացնի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դիտարկումից հետո հատում են շփման գիծը, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունը վաղը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:

Ըստ Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրության, ԼՂ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։