Տվյալները Սանկտ Պետերբուրգի պայթյունից տուժած հայերի մասին չեն հաստատվում․ ՀՀ ԱԳՆ

Ռուսաստան - Փրկարարները Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանի մուտքի մոտ, 3-ը ապրիլի, 2017թ․

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները երեկվա պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Այդ մասին ուշ երեկոյան Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ տվյալները դեռ վերջնական չեն։

Հիշեցնենք՝ երեկ պայթյուն է որոտացել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մետրոպոլիտենում, որի հետևանքով, վերջին տվյալներով, 11 մարդ զոհվել է, կան շուրջ հինգ տասնյակ վիրավորներ:

Ռուսաստանի իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել: