Ամերիկացիների մեծ մասը կողմ են Թրամփի ընտրարշավի և Ռուսաստանի միջև հնարավոր կապի քննությանը․ հարցում

ԱՄՆ - Դոնալդ Թրամփը քարոզարշավի հանդիպումներից մեկի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգներում անցկացված հարցումը վկայում է, որ ամերիկացիների 52 տոկոսը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի և Ռուսաստանի միջև կապի հանգամանքներն անկախ հետաքննությամբ պարզելու գաղափարին: Դեմ է 23 տոկոսը: