Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդթին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում:

«Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային և ԵԱՀԿ Խորհրդարական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: