Մալայզիայի և Հյուսիսային Կորեայի միջև ճգնաժամը հանգուցալուծվել է

Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել է, որ Փհենյանի հետ հարաբերություններում առկա ճգնաժամը, որն առաջացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայր Կիմ Չոն Նամի սպանությունից հետո, հանգուցալուծվել է:

«Ուրախ եմ տեղեկացնելու, որ այն 9 մալայզիացիներին, որոնց արգելվել էր լքել Հյուսիսային Կորեայի տարածքը, թույլ են տվել տուն վերադառնալ», - Թվիթերի իր էջում գրել է Ռազակը:

Մալայզիայի վարչապետը նաև հայտնել է, որ Կիմ Չոն Նամի մարմինը հանձնվել է Հյուսիսային Կորեային: