Ռուս հայտնի կինոռեժիսորը կոչ է անում վերջ տալ բռնություններին

Ալեքսանդր Սոկուրով, արխիվ

Կիրակի օրը բողոքի ակցիաների դուրս եկած ռուսաստանցիներին իրենց աջակցությունն են հայտնել նաև ռեժիսորներ Ալեքսեյ Կրասովսկին, Մարկ Զախարովը, դերասանուհի Ելենա Կորենևան և շատ ուրիշներ

Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, «Նիկա»-ի մրցանակաբաշխության ժամանակ ունեցած ելույթում անդրադառնալով համառուսաստանյան բողոքի ակցիաներին, կոչ է արել բռնություններ չգործադրել ցուցարարների նկատմամբ:

Մրցանակաբաշխության «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում մրցանակի արժանացած Սոկուրովը խոսել է ռուսաստանյան հասարկությանը հուզող հրատապ խնդիրների մասին:

«Պետք չէ քաղաքացիական պատերազմ սկսել դպրոցականների և ուսանողների դեմ։ Նրանց պետք է լսել։ Մեր քաղաքական գործիչներից և ոչ մեկը չի ուզում նրանց ականջ դնել։ Սա այլևս հնարավոր չէ հանդուրժել։ Ես ուզում եմ դիմել նաև մեր պատգամավորներին, տղամարդ պատգամավորներին։ Եկեք ընդունենք մի օրենք, որը կարգելի ձերբակալել և ընդհանրապես դիպչել մեր կանանց ու աղջիկներին, որոնք մասնակցում են հասարակական ակցիաներին։ Եթե դուք հետևել եք, թե ինչ է տեղի ունեցել կիրակի օրը, դուք տեսել եք, ինչքան շատ էին տուժածները: Ինչպես էին կանանց, դպրոցական աղջիկներին ոտքերով, ձեռքերով հարվածում, քարշ տալիս։ Դա բռնություն էր»,- ասել է հայտնի կինոռեժիսորը։

Կիրակի օրը բողոքի ակցիաների դուրս եկած ռուսաստանցիներին իրենց աջակցությունն են հայտնել նաև ռեժիսորներ Ալեքսեյ Կրասովսկին, Մարկ Զախարովը, դերասանուհի Ելենա Կորենևան և շատ ուրիշներ։

Մարտի 26-ին Ռուսատսանի մի քանի տասնյակ քաղաքներում, այդ թվում Մոկսվայում և Սանկտ Պետերբերգում, անցկացվել են մեծամասշամբ չարտոնված բողոքի ակցիաներ կոռուպցիայաի դեմ: Միայն Մոսկվայում ոստիկանությունը հազարից աելի մարդ էր ձերբակալել, այդ թվում՝ անչափահասների։ Դաշնային ոչ մի հեռուստաընկերություն բողոքի ակցիաների մասին ռեպորտաժ չի ցուցադրել։