Զարիֆ. Ռուսաստանը կարող է օգտվել իրանական ռազմակայաններից

Your browser doesn’t support HTML5

Պաշտոնական Թեհրանը պատրաստ է Իրանի տարածքում գտնվող ռազմակայանները տրամադրել Ռուսաստանին` Մերձավոր Արևելքում ռուսական զինուժի կողմից իրականացվող գործողություններին օժանդակելու նպատակով: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: