Քաղաքապետարան․ Մեծ թափով ընթանում են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքներ

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում մեծ թափով ընթանում են քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված՝ ասֆալտբետոնե ծածկի նորոգման և հիմնանորոգման աշխատանքները:

Ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը: