Բուլղարիայի ընտրություններում հաղթեց իշխող եվրոպամետ կուսակցությունը

Բուլղարիա - GERB կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը քվեարկում է ընտրություններում, արխիվ

Բուլղարիայում շաբաթ օրն անցկացված ընտրություններում հաղթել է եվրոպամետ GERB կուսակցությունը, որի ղեկավարն է երկրի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը: Իշխող կուսակցությունը ստացել է քվեների 32 տոկոսը:

Երկրորդ տեղում են Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման օգտին հանդես եկող սոցիալիստները, որոնց օգտին քվեարկել է բուլղարացի ընտրողների 28 տոկոսը: