Հարավային Կորեայի նախկին նախագահը կարող է կալանավորվել

Փարք Գուն-Հայը Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում, դեկտեմբեր, 2016թ․

Հարավային Կորեայի դատախազությունը որոշել է կալանավորել կոռուպցիոն սկանդալում հայտնված նախկին նախագահ Փարք Գուն-Հային։

Դատարանը, այդուհանդերձ, մինչ նման որոշում կայացնելը պետք է հարցաքննի կին նախկին նախագահին։ 65-ամյա Փարք Գուն-Հայը մեղադրանքը չի ընդունում։