Հայաստանի բոլոր ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: