Հայաստանի հավաքականն այսօր սեփական հարկի տակ կընդունի Ղազախստանի ընտրանուն

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումները ընկերական խաղերից առաջ, 2014թ.

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, այսօր, ժամը 20։00-ին սեփական հարկի տակ կընդունի Ղազախստանի ընտրանուն: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Խաղին մասնակցելու է անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։