Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է, Լարսը կցորդիչով բեռնատարների համար բաց է սահմանափակումներով

Բեռնատարներ ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Այսօր ժամը 9:20-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, տեղի ունեցած ավտովթարի պատճառով, մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։