Հայտնի է Լոնդոնի ահաբեկչության հեղինակի անունը

Լոնդոնի ոստիկանությունը հրապարակել է տվյալներ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ ահաբեկչական գործողություն իրականացրած անձի ինքնության մասին: Վերջինս 52-ամյա Խալիդ Մասուդն է, ծնված՝ ՄԲ Քենթ կոմսությունում:

Բրիտանական «Ինդիփենդենթ» պարբերականը, հղում անելով «Սքոթլանդ Յարդ»-ին, հաղորդում է, որ Մասուդը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է ահաբեկչության հետ կապ չունեցող հարձակումների, զենքի օգտագործման և հասարակական կարգը խախտելու համար: